Կազմակերպությունը արդեն ունի գրասենյակ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր կազմակերպությունը արդեն ունի գրասենյակ, որտեղ և տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը երիտասարդ կանանց և աղջիկների հետ՝ նվիրված կանանց միամսյակին:
Հանդիպման ընթացքում խոսեցինք կանանց դերի բարձրացման կարևորության մասին: «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանը երիտասարդներին պատմեց տոնի ծագման և Global community of women շարժման մասին:
Վերջում քննարկվեց երիտասարդներին հուզող հարցերը, նրանց հետաքրքրող նախաձեռնությունները և առաջարկները համայնքի զարգացման համար: