Սոսեի կանայք միանում են գործադուլին

2018թ. ապրիլի 23-ին, Սոսեի կանայք միանում են գործադուլին, դրանով բողոքի ձայն բարձրացնելով ՀՀ ոստիկանության կողմից հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքը իրականացնող խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառման դեմ: Գործադուլի իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և Աշխատանքային օրենսգրքով: