Կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ

Ահա և կայացավ մեր առաջին հանդիպումը: Հունիսի 20-ին «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն հյուրընկալեց <<Կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ>> թեմայով հետաքրքրված քաղաքացիներին մասնակից լինելու <Սոսե>>-ի հետաքրքիր հանդիպումների բացմանը: Քննարկումը արդյունավետ էր և շատ ակտիվ: Մասնակիցներից Խաղաղության Կորպուսի կամավոր Լիզ Բարրոնը ներկայացրեց իր երկրի սովորույթները այս թեմայով: Ողջունելի էր այն փաստը, որ հանդիպմանը մասնակցում էին նաև տղաներ և շատ ակտիվէին: Ի ուրախություն «Սոսե»-ի թիմի` մասնակիցները անհամբերությամբ սպասում են մեր հաջորդ հանդիպմանը: