Հայտարարություն

Հայտարարություն
«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ «Վերարտադրողական առողջություն» թեմայով, որի համար հրավիրում է երիտասարդների (նաև ուսանողների), ովքեր կցանկանան «Վերարտադրողական առողջություն» թեմայով որպես դասընթացավարներ վերապատրաստվել և Սյունիքի մարզի դպրոցներում իրականացնել դասընթացներ:
Անհրաժեշտ պահանջներն են`
. Բարձրագույն կրթություն (ցանկալի է կենսաբանության ֆակուլտետի ուսանող կամ շրջանավարտ),
.Թիմում աշխատելու կարողություն,
.Հաղորդակցվելու ունակություն:

Դիմելու կարգը`
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին ` նամակի թեմա բաժնում նշելով «Դասընթացավարի մասնակցություն»:
Հարցերի դեպքում զանգահարել 093860374, կամ այցելել մեր գրասենյակ (Օրբելյանների 16) : Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 15-ը:
Սույն ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: