«Վերարտադրողական Առողջություն և Սեռական Դաստիարակություն» հանդիպում-քննարկում

Սոսեի հերթական հանդիպումը:
Օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ «Վերարտադրողական առողջություն և սեռական դաստիարակություն» թեմայով հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկա էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ,ծնողներ, հոգեբան և համայնքի բնակիչներ: Հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ, բայց վերջում կարևորվեց «Վերարտադրողական առողջություն և սեռական դաստիարակություն» թեմայի անհրաժեշտությունը 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Մասնակիցների մեծամասնությունը ողջունեց աշակերտներին այդ թեմայի մասին գիտելիքներ տալու կարևորությունը և անհրաժեշտությունը: