Կանանց հզորացում որոշումների կայացման գործընթացում

«Կանանց հզորացում որոշումների կայացման գործընթացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզի քաղաքականությամբ հետաքրքրված կանայք, ովքեր ներկայացնում էին տարբեր համայնքներ: Ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ով իր փորձով կիսվեց մասնակիցների հետ և քաջալերեց նրանց՝ միշտ առաջ շարժվել անկախ դժվարություններից: Հանդիպմանը ներկա էին Շվեդիայի մեր գործընկերնեը, ովքեր շատ տպավորված էին մասնակիցների ակտիվությամբ: Իսկ դասընթացավար Վարուժան Ավանեսյանը շատ արդյունավետ և հետաքրքիր մեթոդներով վարեց դասընթացը, ինչը էլ ավելի մոտիվացրեց ներկաներին: Հանդիպման նպատակն էր՝ ստեղծել առաջնորդության ակումբ, զարգացնել և ակտիվացնել որոշումների կայացման գործընթացով հետաքրքրված կանանց: