Skip to content

ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն սույն թվականի ապրիլի 16-ին Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային պայմանագիր կնքեց Մերձավոր Արևելքի Հիմնադրամի հետ՝ հիմնելու սոցիալական ձեռնարկատիրություն Սյունիքի մարզի Տեղ համայնքում: Ծրագրի շրջանակներում ստեղծելու ենք կարի արտադրամաս: #EU4Armenia