Կանանց հզորացում որոշումների կայացման գործընթացում

Սույն թվականի ապրիլի 27-28-ը, Գորիսի Եղևնուտ հյուրանոցում տեղի ունեցավ «Կանանց Հզորացում որոշումների կայացման գործընթացում» ծրագր շրջանակներում իրականացվող դասընթացը: Դասընթացի թեման էր Հանրային  Հարաբերություններ , Քարոզչություն ԶԼՄ-ների հետ աշխատանք և Շահերի պաշտպանություն: Դասընթացին մասնակցում էին Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի համայնքներից որոշումների կայացման գործընթացով հետաքրքրվքած կանայք: Քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով հետաքրքրիր և արդյունավետ դասընթաց ունեցանք: Դասընթացավարներն  էին՝ Արեգ Թադեւոսյանը՝ Թրեյներների ազգային թիմ ՀԿ-ից, և Մանե Մադոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ից: Դասընթացի ընթացքում բանախոս Հրաչուհի Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղղին, խոսեց դժվարությունների և խոչնդոտների մասին, ներկայացրեց իր հաջողության պատմությունը: Մասնակիցների համար սա մեծ մոտիվացիա էր՝ հավատալու  սեփական ուժերին  և դժվարությունները  տեսնել որպես հնարավորություններ: Դասընթացի ավարտին մասնակցիները ստացան հանձնարարություններ՝ ըստ համայնքների, և պլանավորվեց հետագա հանդիպումների ժամանակացույցը և անելիքները: