«ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով»

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպությունը սույն թվականի ապրիլի 16-ին Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային պայմանագիր կնքեց Մերձավոր Արևելքի Հիմնադրամի հետ՝ հիմնելու սոցիալական ձեռնարկատիրություն Սյունիքի մարզի Տեղ համայնքում: Ծրագրի շրջանակներում ստեղծելու ենք կարի արտադրամաս: Ծրագրի  նպատակն է` խթանել տեղական արտադրությունը, աշխատատեղեր ստեղծել զբաղվածություն չունեցող կանանց համար և աշխարհին ներկայացնել հայկական կարը: #EU4Armenia