«Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը»

«Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը» ծրագրի նպատակն է ուժեղացնել կանանց և երիտասարդների ներգրավվածությունն ու ազդեցությունը քաղաքականության մեջ: 

Այս ծրագրի շրջանակներում մեր կազմակերպությունը նախատեսում է համագործակցել  ակտիվ քաղաքական կուսակցությունների  (3 խորհրդարանական և 3 արտախորհրդարանական) կողմից առաջարկված և քաղաքականությամբ հետաքրքրված կանանց և երիտասարդների հետ 4 մարզերում՝ Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք և  Լոռի: Մեր նպատակն է  որպեսզի կանայք և երիտասարդները ունենան առավել ազդեցիկ քաղաքական ներգրավվածություն և ազդեցություն: