Skip to content

Եռօրյա դասընթաց Սյունիքի մարզի կանանց և երիտասարդների համար «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում

 2019 թ-ի նոյեմբերի 22-ից 24-ը «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի կանանց և երիտասարդների համար կազմակերպել էր եռօրյա դասընթաց, որի նպատակն էր ուժեղացնել կանանց և երիտասարդների ներգրավվածությունն ու ազդեցությունը քաղաքականության մեջ: Դասընթացին մասնակցում  էին վեց քաղաքական կուսակցությունների (3 խորհրդարանական և 3 արտախորհրդարանական) կողմից ներկայացված մասնակիցներ, ովքեր ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին եռօրյա դասընթացի ընթացքում: Դասընթացը վարում էին ոլորտի հմուտ և արհեստավարժ  դասընթացավարներ, ովքեր ինչպես հետաքրքրիր մեթոդների , այնպես էլ ինտերակտիվ խաղերի,  խմբային և ստեղծագործական աշխատանքների, թեժ բանավեճերի և քննարկումների միջոցով դասընթացը անցկացրեցին բարձր մակարդակով: Դասընթացի ավարտին «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության ու ցուցաբերած լավ հատկանիշների համար և նրանց հանձնեց մասնակցության վկայականներ՝ ցանկանալով, որ դասընթացը կունենա իր նշանակալի ներդրումը քաղաքականության մեջ կանանց և երիտասարդների առավել ակտիվ ներգրավվածության գործում: