Եռօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզի կանանց և երիտասարդների համար «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում

    Հաջողությամբ իրականացավ ևս մեկ եռօրյա դասընթաց՝  այս անգամ կազմակերպված  Գեղարքունիքի մարզի կանանց և երիտասարդների համար: Դասընթացը կազմակերպվել  էր  2019 թ-ի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը  «Սոսե Կանանց  Հիմնահարցեր» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդ երկու մարզերում, Գեղարքունիքում  նույնպես  դասընթացին մասնակցում  էին վեց քաղաքական կուսակցությունների (3 խորհրդարանական և 3 արտախորհրդարանական) կողմից ներկայացված  5-ական մասնակիցներ: Դասընթացի  նպատակն էր ուժեղացնել կանանց և երիտասարդների ներգրավվածությունն ու ազդեցությունը քաղաքականության մեջ: Եռօրյա պարապմունքներն  անցան շատ ջերմ մթնոլորտում՝ համադրված ինտերակտիվ խաղերով և մի շարք հետաքրքիր գործնական առաջադրանքներով:  Այս եռօրյա դասընթացի ավարտը նույնպես նշանավորվեց  հաճելի և ավանդական դարձած մի գործընթացով. «Սոսե Կանանց  Հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահը մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայականներ՝ հույս հայտնելով, որ դասընթացը իր ուրույն դերը կունենա կանանց և երիտասարդների՝ քաղաքական գործընթացներում  էլ առավել ակտիվ ներգրավվածության գործում: Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին այս արդյունավետ և օգտակար դասընթացը կազմակերպելու համար:

DCIM102GOPROGOPR3446.JPG