Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոն Սյունիքի մարզում

Տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպությունը  սկսում է ևս մեկ ծրագիր՝ համագործակցելով  ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության հետ՝  «Պետական աջակցության տրամադրման նպատակով սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց» համար   հայտարարված մրցույթի շրջանակներում՝ դառնալով ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոն Սյունիքի մարզում:

Մեր թիմին են միացել նաև աջակցման կենտրոնի հոգեբանն ու սոց. աշխատողը, ովքեր  նախապես անցել են վերապատրաստման  բոլոր փուլերը:

Սիրով շնորհավորում ենք մեր նոր գործընկերներին  մեր կենսուրախ թիմին միանալու առթիվ՝ ցանկանալով նրանց  արդյունավետ աշխատանքային գործունեություն: