«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում»

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն սկսում է «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագիրը՝ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի նպատակն է հզորացնել Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 105 կանանց, ստեղծել Կանանց Առաջնորդության ակումբներ։ Ծրագիրը իրականացվում է Շվեդական SILC կազմակերպության հետ համատեղ։