«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» Վայոց Ձորի մարզում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն սկսում է նոր ծրագիր՝ «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» Վայոց Ձորի մարզում: Ծրագրի նպատակն է քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում ունեցող կանանց ներգրավվածության ամրապնդում ՏԻՄ մակարդակում որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն Կանաց առաջնորդության ակումբներ Վայոց Ձորի մարզում: Ընտրված մասնակիցները կմասնակցեն ծրագրին՝ զարգացնելու համար միմյանց առջև ելույթ ունենալու, քաղաքական հարցերի շուրջ բանավիճելու և քաղաքական հարցերը ավելի խորացված հասկանալու կարողությունները:

Դե ինչ, հարգելի՛ կանայք և աղջիկներ, եթե՝
հետաքրքրված եք մասնակցելու վերը նշված ծրագրին,
լինել մասնակից որոշումների կայացման գործընթացներում,
լինել ակտիվ քաղաքացի և
օգնել մյուսներին,
ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ https://docs.google.com/…/1rJmG8HInQifiOQL-N3R_abhyZW3…/edit
Տեղերը սահմանափակեն, ընտրվելու է 35 մասնակից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 15-ն է։