Հաղթելու ենք

Ստեղծված իրավիճակում կարևորելով Արցախի մեր հայրենակիցների ապահովությունն ու հանգստությունը՝  «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի անձնակազմը բացի սննդային և նյութական օգնությունից, Գորիսում ապաստանած կանանց և երեխաներին տրամադրում է նաև հոգեբանական անվճար աջակցություն: Արդեն մի քանի օր է մեր կենտրոնի հոգեբանն ու կամավորները աշխատում են երեխաների և կանանց հետ, փորձում նրանց տրամադրությունն ու ապրումները փոքր-ինչ փոփոխել և թեթևացնել: Մեր կամավորները երեխաների համար կազմակերպում են տարբեր խաղեր, ժամանցային վարժություններ: Այս պահին մեր անձնակազմը զբաղվում է նաև երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերով: Մենք պատրաստակամ ենք այս դժվարին օրերին մեր ամբողջ ներուժը ներդնել մեր սիրելի հայրենակիցներին աջակցելու և օգնության ձեռք մեկնելու համար: