«Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության կրթաթոշակների» հնարավորություն

2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) իրականացնում է չորս գործընկեր կազմակերպությունների հետ միասին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։ ԴԱՏԱ ծրագրի նպատակն է` նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կողմից տվյալներով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները:

ԴԱՏԱ-ի գործընկեր՝ «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպությունը, նշված ծրագրի շրջանակներում հայտարարում է կրթաթոշակների մրցույթ։

Կրթաթոշակի նպատակն է

1) Տեղական մակարդակում կատարել  հետազոտություն կամ վերլուծություն կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների, հավասար մասնակցության, ինչպես նաև  համայնքի ռազմավարական պլանի գործողությունների գենդերազգայունության վերաբերյալ,

2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և քաղաքացիական հասարակության կառույցների (այսուհետ՝ ՔՀԿ-ների) միջև,

3) նպաստել ՔՀԿ-ների կողմից  հետազոտությունների և վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։

Ո՞վ կարող է դիմել

«Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության կրթաթոշակների» ծրագրին կարող են դիմել ուսանողներ, երիտասարդ գիտաշխատողներ և փորձագետներ, ովքեր.

  • Բնակվում են ՀՀ-ում,
  • Սովորում են բակալավրիատի, մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրում սոցիոլոգիա կամ հարակից հասարակագիտական ոլորտում, և/կամ
  • Աշխատում են քաղաքացիական հասարակության կառույցներում, մասնավոր կամ պետական ոլորտային գերատեսչություններում,
  • Տեղյակ են հայաստանյան ՔՀԿ-ների գործունեության մասին, նրանց հետազոտական և/կամ քաղաքականությունների մշակման աշխատանքների մասին, և պատրաստ են մասնագիտական աջակցություն ցուցաբերել ՔՀԿ-ների այդ գործունեությանը:  
  • Ունեն կազմակերպչական հմտություններ և կարողանում են աշխատել սահմանված վերջնաժամկետներում,
  • Ունեն համագործակցային միջավայրում սովորելու պատրաստակամություն,
  • Վարժ տիրապետում են հայերենին, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Տիրապետում են MS Office համակարգչային փաթեթին:

Ի՞նչ առավելություններ է ստանում կրթաթոշակառուն

  • Կրթաթոշակառուն հնարավորություն է ստանում հրապարակել հետազոտական հոդվածըև/կամ քաղաքականության համառոտ վերլուծությունը` ԵՀՀ-ի և/կամ գործընկեր կազմակերպությունների օնյայն և օֆլայն հարթակներում։
  • Կրթաթոշակառուն բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ավարտական աշխատանքների շրջանակներում սեփական հետազոտական ծրագրի իրականացման հնարավորություն է ստանում։
  • Ոլորտային մասնագետների հետ աշխատելու հնարավորություն։
  • Փորձագիտական քննարկումների և ելույթների հնարավորություն։
  • Մասնագիտական ցանցը և համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն։
  • Քաղաքացիական հասարակության ոլորտի հետ ծանոթություն, սերտ համագործակցություն։
  • Մասնակցություն ՀՀ-ում քաղաքականությունների և/կամ բարեփոխումների գործընթացներում։
  • ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի և ռազմավարությունների հետ ծանոթություն։

Նշում. Նախքան դիմելը, դիմորդը պետք է գործնական և համագործակցային կապ հաստատի որևէ ՔՀԿ-ի հետ, որը կդառնա կրթաթոշակի ընթացքում կատարված գիտական/հետազոտական աշխատանքի անմիջական շահառուն:

Ի՞նչ օգուտներ պետք է ստանա շահառու ՔՀԿ-ն

  • Կրթաթոշակառուի գործունեության արդյունքում շահառու ՔՀԿ-ն պետք է հնարավորություն ստանա իր գործունեության ոլորտն(եր)ի համար անհրաժեշտ քաղաքականությունների կամ բարեփոխումների թեմաներով վերլուծություներ կատարել, որոնք կօժանդակեն ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացմանը։
  • Կրթաթոշակառուի գործունեության արդյունքում շահառու ՔՀԿ-ն հնարավորություն է ստանում երիտասարդ հետազոտողների կամ փորձագետների օգնությամբ, ձեռք բերել վերլուծության, տվյալների հավաքագրման, գիտական և հետազոտական հմտություններ։
  • Կրթաթոշակի իրականացման արդյունքում կրթաթոշակառուները և ՔՀԿ-ները կընդլայնեն իրենց գործնական կապերը։

Հիմնական պարտականությունները

  • Սերտորեն համագործակցել շահառու ՔՀԿ-ի հետ
  • Նախանշված ժամկետների ընթացքում նախաձեռնել և ավարտել հետազոտական և/կամ վերլուծական աշխատանքը։
  • Կրթաթոշակի ժամանակահատվածում համագործակցել ԴԱՏԱ գործընկերների հետ։
  • ԴԱՏԱ գործընկերների հետ համատեղ իրականացնել ծրագրային որոշ գործողություններ։

Ակնկալվող արդյունքները

Հետազոտական հայտերը պիտի նախատեսեն կարճաժամկետ արդյունքներ, ինչպես օրինակ՝ ոլորտային նախաձեռնություններին օժանդակող տվյալների և հիմնավորումների ամփոփագրեր, քաղաքականությունների վերլուծական ամփոփագրեր, քաղաքականության փոփոխության տվյալահեն առաջարկներ, շահերի պաշտպանության կամ հաղորդակցության գործողությունների ծրագրեր և այլն։ Դիմորդները կարող են նաև իրականացնել, մասնավորապես գենդերային հիմնախնդիրների քարտեզագրում Սյունիքի մարզում, համայնքային մակարդակներում, որը հետագայում կներառվի համայնքի ռազմավարական ծրագրերում։

Ինչպե՞ս դիմել

Դիմելու վերջնաժամկետը ՝ 2021 թհունիսի 7-ը

  • Ընտրության կարգը մրցութային է։ Ընտրության չափանիշներն են. առաջարկվող թեմայի արդիականությունը, թեմայի կարիքը` քաղաքականությունների մշակման գործընթացներում, հետազոտության/վերլուծության արդյունքների կիրառման հիմնավորվածությունը և առաջարկի որակը։

Կրթաթոշակի հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ուղարկել ստորև նշված փաստաթղթերը  [email protected] էլ․փոստին՝ թեմայի դաշտում նշելով Policy Fellowship_անուն, ազգանուն։

  • Ինքնակենսագրական (CV)
  • Հետազոտության/վերլուծության թեմայի նկարագիրը (մինչև 2 էջի սահմաններում) հետևյալ բովանդակությամբ. Համառոտագիր (հետազոտական գաղափարի հակիրճ ներկայացում), նպատակ և խնդիրներ, հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ, գործընկեր քաղհասարակության կազմակերպությունը, այլ համագործակցությունն այլ կառույցների և փորձագետների հետ, ինչպես նաև տեխնիկական նկատառումներ (ժամկետներ, գույքի և աշխատանքային տարածքի անհրաժեշտություն, ներկա զբաղվածությունն և որքան ժամանակ կարող են տրամադրել ծրագրի իրականացմանը, և այլն)։
  • Կրթաթոշակի առավելագույն տևողությունը 3 ամիս է: Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը` մինչև 250 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):

Հայտերի դիտարկման ընթացքը

  • Քայլ 1․ Դիմումները ուղարկել մինչև՝ 2021թ․, հունիսի 7-ը։
  • Քայլ 2․ Նախնական ընտրության փուլը անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
  • Քայլ 3․ Ընտրված լավագույն թեկնածուները կտեղեկացվեն մինչև հունիսի 15-ը։
  • Քայլ 4. Պայմանագրերի կնքում և աշխատանքների մեկնարկ։
  • Քայլ 5. Հանդիպում ԴԱՏԱ ծրագրի գործընկերների հետ` գործողությունների ընթացքին ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: