ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր»  ՀԿ-ն շվեդական «Սիլկ» կազմակերպության համատեղ 2021 թվականին  մեկնարկել  է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ծրագիրը , որի  հիմնական նպատակն է խթանել Սյունիքի և Վայոց ձորի 18-35 տարեկան  երիտասարդների և կանանց ՝ քաղաքական գործընթացներում մասնակցության բարձրացմանը: Քաղաքական դպրոցի ծրագրում կընդգրկվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերից 15-ական մասնակիցներ: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել տարբեր քաղաքական գործիչների, դեսպանների և քաղաքականությամբ զբաղվող անձանց հետ։