«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում

«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակներում մեր հերթական քառօրյա դասընթացը՝ այս անգամ Գեղարքունիքի մարզի կանանց և աղջիկների համար էր:

Դասընթացի  ընթացքում մասնակիցները ծանոթացան շահերի պաշտպանության գործիքներին, քարոզարշավների իրականացման առանձնահատկություններին, ռազմավարությունների մշակման և կիրառման մեթոդներին, լոբբինգի իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև ինֆորմացիա՝ քաղաքական քարոզարշավների կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ ։

Դասընթացի ընթացքում ինտերակտիվ և դերային տարբեր աշխատանքների միջոցով մասնակիցները ամրապնդեցին իրենց ստացած գիտելքները։ Նաև, խմբային աշխատանքների ժամանակ առանձնացվեցին կարևոր և համայնքների համար արդիական համայնքային հիմնախնդիրներ , որոնք առաջիկա ամիսներին համատեղ ջանքերի շնորհիվ կստանան լուծումներ։

Գեղարքունիքի մարզի կանայք  ձեռք նաև բերեցին գիտելիքներ սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծելու վերաբերյալ։

Քննարկվեցին հաղորդակցության մոդելները և սոցիալական ցանցերում արտահայտման ձևերը։ Իսկ գործնական աշխատանքի ընթացքում ստեղծեցին իրենց նախագծերը, վիզուալացրին և գրեցին բովանդակություն սոց. մեդիա էջերի համար։

Իսկ վերջին օրը մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել կուսակցություններում ընդգրկված պատգամավորի կին թեկնածուների հետ, այն  լավ հնարավորություն էր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի կին թեկնածուների հետ ճանաչողական և փորձի փոխանակաման համար։

Հանդիպման ընթացքում կանայք /3 կուսակցություն, 2 դաշինք/ ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, ոգևորեցին և խրախուսեցին հանդիպման մասնակից կանանց և աղջիկներին՝ իրենց համայնքերում առավել ակտիվ լինելու և որոշումների կայացման գործընթացներում մասնակից լինելու համար։