«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագիրը Սյունիքի մարզում:

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագիրը Սյունիքի  մարզում: Ծրագրի նպատակն է քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում ունեցող կանանց ներգրավվածության ամրապնդում ՏԻՄ մակարդակում որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն Կանաց առաջնորդության ակումբներ Սյոինիքի  մարզում: Ընտրված մասնակիցները կմասնակցեն ծրագրին՝ զարգացնելու համար միմյանց առջև ելույթ ունենալու, քաղաքական հարցերի շուրջ բանավիճելու և քաղաքական հարցերը ավելի խորացված հասկանալու կարողությունները:

Դե ինչ, հարգելի՛ կանայք և աղջիկներ, եթե՝

հետաքրքրված եք մասնակցելու վերը նշված ծրագրին,

ցանկանում եք՝

  • լինել մասնակից որոշումների կայացման գործընթացներում,
  • լինել ակտիվ քաղաքացի և օգնել մյուսներին,

ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝

Տեղերը սահմանափակեն, ընտրվելու է 35 մասնակից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի Սեպտեմբերի  5-ն է։

 Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝  https://forms.gle/UbMfbRAd652hxq2x7