ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼՈՎ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ Քաղաքական դպրոցի ունկնդիրները հանդիպման առաջին օրը հնարավորություն ունեցան լսելու «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանին, ով ներկայացրեց «ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի աշխատանքները, գործունեությունը, արտաքին քաղաքական զարգացումները և ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։Օրվա հյուրն էր փաստաբան, <<Եգոր Սիստեմ>> փաստաբանական գրասենյակի ղեկավար Տիգրան Եգորյանը, ով բավականին հետաքրքիր դասախոսություն, այնուհետև քննարկում կազմակերպեց ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի վերաբերյալ։Դասընթացի հաջորդ օրը դպրոցի հյուրն էր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Վերջինս հանդես եկավ Քաղաքական առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ, ներկայացրեց սեփական փորձը, հասարակական-քաղաքական գործունությունը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ իր դիտարկումներն ու տեսակետը: Դասընթացի ունկնդիրները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի շուրջ քննարկում կազմակերպել և ստանալ սպառիչ պատասխաններ:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Քաղաքական դպրոցը քաղաքական առումով չեզոք նախաձեռնություն է և նպատակ ունի ակտիվ երիտասարդների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք հնարավորություն կստանան լսել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների, հասարակության հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց փորձով, անցած ճանապարհով և կտրամադրեն գիտելիքներ՝ ինչը կօգնի առավել տեղեկացված և գիտելիքով հարուստ գործունեություն իրականցնել սեփական համայնքներում և իհարկե՝ մեր երկրում ընդհանրապես: