«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում»

Նոյեմբերի 5-7, 2021թ Ինչ է Op-ed-ը։ Op-Ed-ի կամ սյունակի տարբերակիչ բնութագրերը: Մարկետինգ, տեսակները, նշանակությունն ու կարևորությունը, ներկայիս առավել արդյունավետ կիրառման մեթոդները։ Տեղեկատվական անվտանգություն, ԶԼՄ-ները և դրանց հավաստիությունը, ապատեղեկատվական նպատակները, դրանցից պաշտպանվելու միջոցները և համացանցի անվտանգ օգտագործման հիմունքները։ Ահա այս թեմաներն էին քննարկում Գեղարքունիքի մարզի առաջնորդության ակումբի 36 աղջիկներն ու կանայք՝ հերթական դասընթացի ժամանակ։ Դասընթացավարներ Հովսեփ Խուրշուդյանը, Անի Հովհաննիսյանը ներկայացրեցին Op-Ed-ի առանձնահատկությունները, կիրառման ասպեկտները, անհատական աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված Op-Ed-ները՝ այնուհետև ամրապնդեցին իրենց գիտելիքները գործնական վարժություններով։ Հրայր Տատինցյանը և Հակոբ Բեգլարյանը բավականին հետաքրքիր դասընթաց ունեցան մասնակիցների հետ մարկետինգի, ԶԼՄ-ների, ինֆորմացիայի հավաստիության, անվստահելի և վտանգավոր կայքերից և հղումներից պաշտպանվելու միջոցների մասին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները շարունակել օնլայն տիրույթում և պահպանել կապը մասնակիցների հետ։ Դասընթացի ավարտին մասնակիցները Նունե Պեպանյանի հետ ամփոփեցին տարվա ընթացքում և դասընթացների արդյունքում առանձնացված և արդեն իսկ ծրագրերի վերածված հիմնախնդիրները, կազմվեց յուրաքանչյուր համայնքում նախատեսվող աշխատանքների հստակ ժամանակացույց՝ շահերի պաշտպանության միջոցառումների համար, նշանակվեցին վեջնաժամկետներ և ծրագրերի պատասխանատուներ։

#SILC, #Sose, #WomensEmpowerenmentforCommunityEngagemnet , #Gegharkunikregion, #Women