Skip to content

Հետազոտությունների ներկայացում

Սույն թվականի հունվարի 22-ին Դատա ծրագրի շրջանակներում Վայք քաղաքում տեղի ունեցավ հանդիպում կրթաթոշակառուների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները, աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները, դրանց տրված լուծումները, ինչպես նաև հետազոտական աշխատանքների  հանրայնացման հետ կապված հարցերը։

Հետազոտական աշխատանքների թեմաներ՝

  • ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտների աշխատաշուկաներում գենդերային հավասարության ուսումնասիրություն,
  • ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ազդեցությունը Վայոց ձորի մարզի սովորող/շրջանավարտ կանանց և աղջիկների կյանքի և առաջընթացի վրա,
  • Հեռուստատեսությամբ գենդերային ոչ զգայուն մեդիաուղերձների օրենսդրական բացթողումները և իրավական կարգավորումները,
  • Եղեգիս համայնքում իրականացված զարգացման ծրագրերին կանանց և տղամարդկանց հավասար օգտվելու հնարավորությունները,
  • Սոցիալապես անապահով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը  գյուղական համայնքներում։

Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: