«Սոսե կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հրավիրում է հետազոտական կազմակերպություններին և անհատ փորձագետներին` դիմելու ՀՀ-ում «ՀՀ մարզերում կանանց քաղաքական պասիվ մասնակցության խնդիրները» թեմայով հետազոտություն իրականացնելու հնարավորությանը։
Հասարակության կայուն զարգացման համար կարևոր են կանանց և տղամարդկանց հավասարությունը տարբեր գործընթացներում։ Կանայք մեծ հնարավորություն ունեն ազդելու քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը և կարգավորմանը։
Այս գործընթացների ապահովման համար առարկայական դեր է խաղում պետությունը, քաղաքացիական հասարակությունը, վերլուծական կենտրոնները, զանգվածային լրատվամիջոցները։
«ՀՀ մարզերում կանանց քաղաքական պասիվ մասնակցության խնդիրները» հետազոտության նպատակն է բացահայտել կանանց՝ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում ներկայացվածության պատկերը։
Հետազոտությունը պիտի լուծի հետևյալ խնդիրը.
Վերհանել այն հիմնական պատճառները, որոնք խոչընդոտ են հանդիսանում քաղաքականության մեջ կանանց ներգրավմանը։
Ինչպես դիմել.
Հետազոտության իրականացման համար կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական կազմակերպություններ։
Դիմելու համար կարող եք ներկայացնել հետևալ փաստաթղթերը.
Հետազոտության առաջարկ. 1-2 էջի շրջանակներում ներկայացնել հետազոտական հարց/երը, մեթոդաբանական մոտեցումը, կիրառվող մեթոդ/ները,
Իրականացնող հետազոտող(ներ)ի մասնագիտական կենսագրությունը, նմանատիպ նախկին առաջադրանքների օրինակների հղումներով։
Դիմումի փաթեթն ուղարկել. [email protected]
Դիմելու վերջնաժամկետն է. ս.թ. հունիսի 25-ը։
Հետազոտություն իրականացնելու ժամկետներն են. Հուլիս-օգոստոս, 2023թ.
Հետազոտության իրականացման առավելագույն գումարը կազմում է 1,420,720 դրամ:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Սոսե ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին (+374 94) 860 374
Ծրագիրն իրականացվում է «Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում։