«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանում Կանանց հիմնադրամի հետ, մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի շրջանակում իրականացվել են արդեն երկու մոտիվացիոն և զարգացնող հանդիպումներ կանանց և երիտասարդ աղջիկների համար։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները բացահայտել են անձնական սահմանների կարևորությունը, քննարկել վստահության ձևավորման, ապահով տարածքի ստեղծման, ինչպես նաև լսելու և լսելի լինելու իրավունքի նշանակությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև տրավմայի և սթրեսի ազդեցությանը, ինքնախնամքի կարևորությանը, ինչպես նաև հույզերն ու սթրեսը առողջ և արդյունավետ կերպով կառավարելու հմտությունների զարգացմանը։
Այս հանդիպումները ոչ միայն գիտելիք և օգտակար գործիքներ են փոխանցել մասնակիցներին, այլև ստեղծել են անվտանգ ու ջերմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ազատ արտահայտվել, կիսվել իր փորձով և աջակցել դիմացինին։
Առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ, որտեղ կանայք և երիտասարդ աղջիկները կրկին հնարավորություն կունենան հանդիպելու, սովորելու և լիցքաթափվելու։

