Մեր մասին
Գլխավոր > Մեր մասին
Մեր մասին
«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի տեսլականն է` Կնոջ ներուժը զարգացող և կայուն հասարակության հենասյունն է: «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի առաքելությունն է Մենք բարձրացնում ենք կանանց դերը հասարակական և քաղաքական կյանքում՝ առաջարկելով կայուն լուծումներ։
Մեր արժեքներն են`
- Վստահելիություն
o Մենք ապահովում ենք տեղեկատվության գաղտնիությունը,
o Մենք ձգտում ենք լինել փաստահեն, օբյեկտիվ ու անկողմնակալ
o Արժևորում ենք վստահելի գործընկերությունը։ - Թափանցելիություն
- լինել անկեղծ, թափանցիկ և իրատեսական։
- Թիմային աշխատանք
Որոշումների կայացման գործում մենք կարևորում ենք թիմի յուրաքանչյուր անդամի և շահառուների
կարծիքը - Մենք կարևորում ենք գործընկերությունը։
- Պատասխանատվություն
- Մեզ համար խոսքը՝ արժեք է
Յուրաքանչյուր աշխատակից ջանք է գործադրում հարցին լուծում տալու ուղղությամբ։
«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն ստեղծվել է 2003 թ-ին: Տեղակայված է Գորիսում, աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզում և համագործակցում նաև այլ մարզերի ու մայրաքաղաքի ՀԿ-ների հետ: Մինչև 2009 թվականը կազմակերպությունը աշխատել է կամավորության սկզբունքով: Այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել կանանց հետ և կազմակերպության անդամների սեփական միջոցներով իրականացվել են քննարկումներ:
«Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն ծրագրեր է իրականացնում հետևյալ ուղղություններով.
- Կանայք որոշումների կայացման գործընթացում
- Գենդերային հավասարություն
- Ձեռնարկատիրական գործունեության զարգացում և
- Ձեռնարկատիրական գործունեության զարգացում և տնտեսական հզորացում
- Երիտասարդների ակտիվացում