Skip to content

«Կանանց համար անվտանգ տարածք․ Կանանց իրավունքներ և պաշտպանություն»

🗣️Սոսե ՀԿ-ն շարունակում է «Կվինա թիլ Կվինա» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող հանդիպումների շարքը։ Այս անգամ մեր հանդիպումները իրականացվել են Գորիս համայնքում՝ կանանց և երիտասարդ աղջիկների համար։ Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ անդրադարձել ենք ընտանիքի պլանավորման և դրական ծնողավարման կարևոր թեմաներին՝ քննարկելով նաև կանանց վերարտադրողական առողջությանը, երեխաների սեռական կրթությանն ու ընտանիքում առողջ և վստահելի հարաբերությունների ձևավորմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։

💭Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են երեխաների հետ արդյունավետ հաղորդակցության ձևերն ու առանձնահատկությունները՝ տարբեր տարիքային փուլերին համապատասխան։

🧑‍🧑‍🧒Քննարկվել են նաև ծնողներին հանդիպող ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև երեխաների դաստիարակության մեջ հաճախ հանդիպող սխալ մոտեցումներն և կարծրատիպերը, որոնք կարող են խոչընդոտել երեխայի լիարժեք զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանն ու ընտանիքում առողջ հարաբերությունների կառուցմանը։

✨Հանդիպումներն անցել են ակտիվ և անմիջական քննարկումների ձևաչափով․ մասնակիցները կիսվել են իրենց փորձով, պատմություններով և անձնական օրինակներով՝ ստեղծելով բաց ու վստահելի միջավայր փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման համար։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0ETTgNBt2sQkxBXsxhDPeB7XTSC45Y6fHJJEkBENSGr1NKh7uREEbUEWBDXjMTpcQl