Skip to content

«Կանանց համար անվտանգ տարածք․ Կանանց իրավունքներ և պաշտպանություն»

⌛Սոսե ՀԿ-ն շարունակում է կանանց և երիտասարդ աղջիկների համար նախատեսված հանդիպումների շարքը։

Այս անգամ հանդիպեցինք #Սիսիան համայնքում, որտեղ մասնակիցների հետ քննարկեցինք ընտանիքի պլանավորմանը, վերարտադրողական առողջությանը, դրական ծնողավարմանը և երեխաների հետ արդյունավետ հաղորդակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

🧑‍🧑‍🧒‍🧒Մասնակիցների հետ խոսեցինք ընտանիքի պլանավորման վերաբերյալ տեղեկացված որոշումների կարևորության, ինչպես նաև ծնողավարման դրական և աջակցող մոտեցումների մասին։ Առանձին անդրադարձ եղավ երեխաների՝ տարիքին համապատասխան սեռական կրթությանը և ծնող-երեխա բաց ու վստահելի հաղորդակցության ձևավորմանը։

🧑‍🧒‍🧒Քննարկեցինք նաև, թե ինչպես կարելի է տարբեր տարիքային փուլերում ավելի լավ հասկանալ երեխայի կարիքներն ու զգացմունքները, կառուցել փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ և աջակցել երեխայի ինքնուրույնության ու ինքնավստահության ձևավորմանը։

🗓️Հանդիպումների ընթացքում անդրադարձ եղավ նաև ծնողներին հանդիպող տարբեր մարտահրավերներին, հասարակության մեջ տարածված կարծրատիպերին և դաստիարակության այնպիսի մոտեցումներին, որոնք կարող են սահմանափակել երեխայի ազատ զարգացումն ու առողջ հարաբերություններ կառուցելու կարողությունը։

🖇️Հանդիպումներն անցան ակտիվ և անկաշկանդ մթնոլորտում։ Մասնակիցները ոչ միայն ստացան նոր տեղեկատվություն, այլև հնարավորություն ունեցան հարցեր բարձրացնելու, կիսվելու սեփական փորձով և միասին քննարկելու առօրյա կյանքում հանդիպող իրավիճակները։

🔎Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են ոչ միայն նոր գիտելիքի ձեռքբերման, այլև փորձի փոխանակման, փոխադարձ աջակցության և ընտանիքում ավելի առողջ, հարգալից ու վստահելի հարաբերությունների ձևավորման համար:

#SOSE

#FamilyPlanning#PositiveParenting#ReproductiveHealth

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02B6KRECre2MUc2Bqa7C8BWQ8RDHnzurFGzBszEmpMxWwaXZctD3maxbYotzkrbVVtl