Skip to content

«Կանանց համար անվտանգ տարածք․ Կանանց իրավունքներ և պաշտպանություն»

Հանդիպում Սիսիան համայնքում

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է ծնողների համար նախատեսված հանդիպումների շարքը։

Ծնողավարությունը սկսվում է ոչ միայն երեխային դաստիարակելուց, այլև մեր պատկերացումները վերանայելուց։ Այն համոզմունքները, որոնք երբեմն փոխանցվում են սերնդեսերունդ, կարող են ազդել երեխայի հետ մեր հարաբերությունների վրա։

🔸 Միֆ 1․ «Եթե երեխայի վրա չբղավես կամ չպատժես, նա երես առած կմեծանա և չի հարգի ծնողին»։

Իրականում պատիժն ու վախի վրա հիմնված դաստիարակությունը չեն ձևավորում իրական հարգանք։ Վախի մթնոլորտում երեխան կարող է թաքցնել իր սխալները, խուսափել խոսելուց և իր ապրումներով կիսվելուց։

🔸 Միֆ 2․ «Դեռահասների հետ հնարավոր չէ լեզու գտնել․ նրանք պարզապես անտանելի են դառնում»։

Դեռահասությունը բարդ, բայց բնական զարգացման փուլ է։ Այս տարիքում երեխան փորձում է հասկանալ ինքն իրեն, ձևավորել իր ինքնությունը, ինքնահաստատվել և ավելի մեծ անկախություն ձեռք բերել։

Երբ ծնողը կարողանում է լսել, համբերատար լինել և հասկանալ դեռահասի վարքի հետևում թաքնված զգացողություններն ու կարիքները, հնարավոր է կառուցել ավելի վստահելի և ամուր հարաբերություններ։

Լավ ծնող լինելը չի նշանակում կատարյալ ծնող լինել։

Լավ ծնողը սովորում է, լսում, հասկանում, ընդունում և անհրաժեշտության դեպքում փոխվում՝ երեխայի հետ միասին։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid0APBzKmpwFoEMPKXhbrW9dbi3CWQcw6q5sYyjUZFBxSue7Nfx6gNBSJLZmJ2uyusFl

Kvinna till Kvinna

#SOSE