Skip to content

«Դու Մենակ Չես»

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է կանանց և աղջիկների համար նախատեսված իր հետաքրքիր հանդիպումների շարքը։

⌛Այս անգամ հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկել ենք առողջ և անառողջ հարաբերություններին բնորոշ դրսևորումները, դրանց ազդեցությունը մեր կյանքի և հուզական վիճակի վրա։ Համատեղ աշխատանքի արդյունքում կառուցել ենք առողջ և անառողջ հարաբերությունների ծառը՝ առանձնացնելով փոխադարձ հարգանքի, վստահության և ապահովության վրա հիմնված հարաբերությունների կարևոր պայմաններն ու այն վարքագծերը, որոնք կարող են վնասել հարաբերություններին։

📝Իսկ ամփոփիչ հանդիպման ընթացքում մասնակիցները, ըստ իրենց պատրաստակամության, կիսվել են անձնական պատմություններով, դժվարությունները հաղթահարելու իրենց փորձով և ծրագրից ստացած տպավորություններով։ Փորձի փոխանակումը հնարավորություն է տվել անդրադառնալ սեփական ուժեղ կողմերին, բացահայտել ներքին ռեսուրսները և կարևորել փոխադարձ աջակցության դերը։

🔎Հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ առողջ հարաբերությունները սկսվում են փոխադարձ հարգանքից, վստահությունից և անձնական սահմանների ճանաչումից, իսկ միմյանց լսելն ու աջակցելը կարող են ուժեղացնել դժվարությունները հաղթահարելու մեր կարողությունը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ վստահության, անկեղծության և ակտիվ ներգրավվածության համար։

https://www.facebook.com/SoseWomensIssues/posts/pfbid02uz4NWmD8zPMUb8Tm5R3npoQzhtMQiHwcKh2aFRfojpT7Y54Ag2cqe2zdt9uJn6SMl

Women’s Fund Armenia – Հայաստանում կանանց հիմնադրամ