Հաջողությամբ իրականացավ ևս մեկ եռօրյա դասընթաց՝ այս անգամ կազմակերպված Գեղարքունիքի մարզի կանանց և երիտասարդների համար: Դասընթացը կազմակերպվել էր 2019 թ-ի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդ երկու մարզերում, Գեղարքունիքում նույնպես դասընթացին մասնակցում էին վեց քաղաքական կուսակցությունների (3 խորհրդարանական և 3 արտախորհրդարանական) կողմից ներկայացված 5-ական մասնակիցներ: Դասընթացի նպատակն էր ուժեղացնել կանանց և երիտասարդների ներգրավվածությունն ու ազդեցությունը քաղաքականության մեջ: Եռօրյա պարապմունքներն անցան շատ ջերմ մթնոլորտում՝ համադրված ինտերակտիվ խաղերով և մի շարք հետաքրքիր գործնական առաջադրանքներով: Այս եռօրյա դասընթացի ավարտը նույնպես նշանավորվեց հաճելի և ավանդական դարձած մի գործընթացով. «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահը մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայականներ՝ հույս հայտնելով, որ դասընթացը իր ուրույն դերը կունենա կանանց և երիտասարդների՝ քաղաքական գործընթացներում էլ առավել ակտիվ ներգրավվածության գործում: Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին այս արդյունավետ և օգտակար դասընթացը կազմակերպելու համար: