Skip to content

Դասընթաց Լոռու մարզի կանանց և երիտասարդների համար «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում

    «Սոսե Կանանց Հիմնահարցեր»  ՀԿ-ն  «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում անցկացրեց վերջին դասընթացը, որն այս անգամ կազմակերպվել էր 2019 թ-ի դեկտեմբերի 14-15-ին Լոռու մարզի կանանց և երիտասարդների համար: Այս դասընթացը ինչպես մասնակիցների, այնպես էլ մեր անձնակազմի համար յուրօրինակ էր, քանի որ դասընթացի առաջին օրը մեզ էր հյուրընկալվել Վանաձորի ավագանու անդամ պարոն Հայկազ Սիմիկյանը, իսկ դասընթացի ավարտին մեզ միացավ նաև ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր պարոն Հրանտ Այվազյանը, ով հաճելի և օգտակար զրույց ունեցավ մասնակիցներ հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, մասնակիցներին հանձնեց դասընթացին մասնակցության վկայականներ, լուսանկարվեց մասնակիցների հետ: Դասընթացը անցավ հաճելի մթնոլորտում, բուռն քննարկումների և բանավեճերի միջոցով: Դասընթացի ընթացքում հատուկ տեղ տրվեց նաև խմբային աշխատանքներին, դերային և ինտերակտիվ խաղերին: Կարող ենք հպարտությամբ և վստահորեն նշել, որ մեր դասընթացներն իրենց կազմակերպվածության և արդյունավետության բարձր մակարդակով լուրջ դերակատարում կունենան կանանց և երիտասարդների՝ քաղաքականության մեջ, որոշումների կայացման տարբեր ասպարեզներում առավել ակտիվ ներգրավվածության և մասնակցության գործում: Դասընթացի ավարտին մասնակիցներն ունեցան անակնկալ. պատգամավոր Հրանտ Այվազյանը նրանց հրավիրեց Ազգային Ժողով՝ որպես դիտորդ ներկա գտնվելու ԱԺ հերթական նիստերից մեկին: