Skip to content

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ Եթե դուք 18-35 տարեկան եք, հետաքրքրված եք քաղաքական գործընթացներով և ցանկություն ունեք մասնակիցը դառնալ, ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է։ Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սյունիքի և Վայոց ձորի երիտասարդների և կանանց քաղաքական գործընթացներում մասնակցության բարձրացմանը: Դպրոցը լավ հնարավորություն է կանանց և երիտասարդների համար՝ բարձրացնելու սեփական գիտելիքները, հանդիպել ինչպես պետական կառավարման կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, հայտնի հասարակական գործիչների հետ, քննարկելու սոցիալ տնտեսական ծրագրեր, մասնակցելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին: Քաղաքական դպրոցի ունկնդիր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք և երիտասարդներ՝ հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքապետարանների, մարզպետարանների, պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների ուսանողներ և այլ: Քաղաքական դպրոցի ծրագրում կընդգրկվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերից 15-ական մասնակիցներ: Մասնակիցների ընտրությունը իրականացվելու է 2 փուլով՝ հայտերի ուսումնասիրություն, վերջնացանկի կազմում և հարցազրույցների իրականացման փուլ: Ուշադրություն՝ միայն վերջնացանկում ընգրկված հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093860374 հեռախոսահամարով։Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է սույն թվականի մայիսի 25-ը։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը https://forms.gle/wnvhPs2NNvDasmTr7