«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագիրը Սյունիքի մարզում: Ծրագրի նպատակն է քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում ունեցող կանանց ներգրավվածության ամրապնդում ՏԻՄ մակարդակում որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն Կանաց առաջնորդության ակումբներ Սյոինիքի մարզում: Ընտրված մասնակիցները կմասնակցեն ծրագրին՝ զարգացնելու համար միմյանց առջև ելույթ ունենալու, քաղաքական հարցերի շուրջ բանավիճելու և քաղաքական հարցերը ավելի խորացված հասկանալու կարողությունները:
Դե ինչ, հարգելի՛ կանայք և աղջիկներ, եթե՝
հետաքրքրված եք մասնակցելու վերը նշված ծրագրին,
ցանկանում եք՝
- լինել մասնակից որոշումների կայացման գործընթացներում,
- լինել ակտիվ քաղաքացի և օգնել մյուսներին,
ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝
Տեղերը սահմանափակեն, ընտրվելու է 35 մասնակից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի Սեպտեմբերի 5-ն է։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/UbMfbRAd652hxq2x7