Արտթերապիա«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն 2021թ-ի մայիս ամսից իրականացնում է արտթերապիայի խմբակային դասընթացներ։Արտթերապիան կապված է անհատի ստեղծագործական հնարավորությունների և թաքնված ուժերի բացահայտման հետ: Արդյունքում մարդը գտնում է իր խնդիրների լուծման արդյունավետ ձևերը: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատմությունը: Այդ պատմության մեջ կան և՛ ուրախ, և՛ տխուր պահեր: Կան նաև այնպիսի իրավիճակներ, որոնք ցանկանում ես վերհիշել, նորովի ապրել և գիտակցել, բայց մուտքն անհասանելի է: Արտթերապիան հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի հոգեկան հանգստություն:Նկարելով, ծեփելով կամ ստեղծագործական ալ ձևերով նկարագրելով պրոբլեմը, տրամադրությունը՝ մարդը կարծես թե ծածկագրված ուղերձ է ստանում իր անգիտակցականից: Բազմաթիվ խնդիրներ մարդը կարողանում է իր սեփական ուժերով լուծել, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Իսկ երբ մարդը հոգեկարգավորման համար հոգեբանի միջամտության կարիք է զգում, այստեղ արդեն այդ օգնությունը լինում է խիստ մասնագիտական և համակարգված:#CouncilofEourope#Sose#Artterapy

