Սեպտեմբերի 25-26-ը Գորիսում տեղի ունեցավ Քաղաքական դպրոցի երկօրյա դասընթաց Վայոց Ձորի և Սյունիքի երիտասարդների համար : Դասընթացին հրավիրվել էին մի շարք բանախոսներ. Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, Ազգային ժողովի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարումների պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Իմ քայլը դաշինքի անդամ Վիկտոր Ենգիբարյանը, Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր Միավորված աշխատանքային կուսակցության անդամ Հռիփսիմե Ավետիսյանը, Ազատ քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:Մասնակիցների և բանախոսների միջև ծավալվեց բովանդակալից և արդյունավետ երկխոսություն հասարակական, քաղաքական տարբեր հարցեր շուրջ: