Կայացավ քաղաքական դպրոցի վերջին հանդիպումըՔաղաքական դպրոցի երկօրյա հանդիպումը այս անգամ Գորիսում էր։ Որպես խոսնակներ հրավիրված էին ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորներ՝ Արման Աբովյանը և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։ Խոսնակները ներկայացրեցին Քաղաքական զարգացումը Հայաստանում․ մարտահրավերները և ազդեցությունը, ինչպես նաև կանանց և երիտասարդների ներկայացվածության կարևորությունը Հայաստանի քաղաքական գործընթացներում։ Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր տալ խոսնակներին, արձագանքել խոսնակների մեկնաբանություններին և արտահայտել իրենց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։ Վերջին օրը երկու մարզերի միջև ծավալվեց բանավեճ, որը վարում էր հանրային հեռուսատընկերության մեկնաբան Հայկ Նավասարդյանը։ Բանավեճի ժամանակ յուրաքանչյուր թիմից ներկայացված էր հինգ մասնակից, ովքեր բանավիճում էին տրված թեմայի շուրջ։ Կարևոր էր, որ քաղաքական դպրոցի ամբողջ ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները թիմերն օգտագործեին և հետևեին բանավեճի կանոններին՝ ինչը մեր գնահատմամբ ստացվեց․․․ Ավարտից հետո մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները թիմերի հմտությունների և պատրաստվածության վերաբերյալ։ Բանավեճի ավարտին հետևեց քաղաքական դպրոցի ավարտական միջոցառումը՝ կազմակերպության կողմից մասնակցության վկայականների հանձնման արարողությամբ: