Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն ավարտել ենք վարսահարդարման, դիմահարդարման, սեղանի ձևավորման, մատնահարդարման և կարի դասընթացները։ Մեր մասնակիցները՝ թվով 20 հոգի, արդեն ավարտել են դասընթացները, նրանցից որոշներն արդեն աշխատանքի են տեղավորվել, ոմանք էլ աշխատում են տնային պայմաններում։ Մասնակիցներին տրվել են համապատասխան գործիքներ՝ իրենց աշխատանքն ավելի հարմարավետ և դյուրին դարձնելու համար։ Մեր սիրելի մասնակիցներին ցանկանում ենք աշխատանքային արդյունավետ գործունեություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։#ԵվրոպայիԽորհուրդ#Սոսե, #ԿանանցՀզորացում