Skip to content

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի կողմից ստեղծված Harmony Home Հարմոնի Հոմ սոցիալական ձեռնարկատիրությունում 3 կանայք ստացել են կարուձևի հմտություններ։ Ծրագրի նպատակն է նպաստել կանանց տնտեսական զորեղացմանը։ Կանայք շատ մեծ հաճույքով և ոգևորվածությամբ են մասնակցել դասընթացներին, քանի որ հնարավորություն են ստացել նոր գիտելիքներ և մասնագիտություն ձեռք բերելու։

Հաջողություն ենք մաղթում դասընթացի մասնակիցներին և հույս ունենք, որ ստացած հմտությունները կիրառելի և արդյունավետ կլինեն։

Դասընթացներն իրականացվել են «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհներով։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

#EU4Armenia #StopGBVArmenia