«Սոսե Կանանց Հիմնահարցեր» հասարակական կազմակերպությունը «ԴԱՏԱ- տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում թեմատիկ (Անվտանգությունը Սյունիքում) քննարկումների իրականացման համար հրավիրում է համագործակցության անհատների և կազմակերպությունների ։
Պահանջներ/աշխատանքի նկարագիր
1. Պլանավորել, կազմակերպել և վարել (ֆասիլիտացիա) դեմ առ դեմ ձևաչափով թեմատիկ քննարկումներ:
2.Արդյուքների վերլուծություն, զեկույցի պատրաստում և ներկայացում։
Թեմատիկ քննարկումների լինելու են անվտանգության հարցերի թեմաներով։
Կարող են դիմել ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություններ, անհատ փորձագետ(ներ), որոնք ունեն դասընթացներ, կոնֆերանսներ, ֆորումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ կազմակերպելու, վարելու, ամփոփ հաշվետվություն պատրաստելու, մասնագիտական դիտարկումներով, առաջարկություններով և անհրաժեշտ հիմնավորումներով զեկույց պատրաստելու փորձ:
Ստացված հայտերը կդիտարկվեն և կընտրվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների աշխատանքային խմբի կողմից։
Ընտրված կազմակերպությունը կամ անհատը պետք է ներկայացնի աշխատանքային պլանի նախագիծ, որի հաստատումից հետո կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։
Դիմելու կարգը
Դիմելու համար պետք է [email protected] էլ հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը ․
- կենսագրականը (կազմակերպությունների դեպքում՝ մասնագիտական փորձառության կարճ նկարագիր),
- նախկինում նման աշխատանքի նմուշ
- հետաքրքրության նամակ՝ նշելով ակնկալվող վարձատրության չափը։
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար զանգահարել +37493860374 հեռախոսահամարով:
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 9-ը:
«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: