«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն սկսում է «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագիրը՝ Լոռու մարզում: Ծրագրի նպատակն է քաղաքականությունների մշակման և քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում ունեցող կանանց ներգրավել որոշումների կայացման գործընթացներում՝ ՏԻՄ մակարդակում: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են Կանանց առաջնորդության ակումբներ նաև Լոռու մարզում: Ընտրված մասնակիցները մասնակցելու են կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների շարքին՝ զարգացնելու քաղաքական հարցերի շուրջ բանավիճելու, ելույթ ունենալու, քաղաքական հարցերը ավելի խորացված հասկանալու, որոշումների կայացման գորընթացում ակտիվ մասնակցություն ունենալու անհրաժեշտ կարողությունները:Ծրագրի շրջանակներում հանդիպելու են հանրապետության հեղինակավոր քաղաքական–հասարակական գործիչների, պաշտոնյաների հետ, ունենալու են ճանաչողական այց Ազգային ժողով:
Դե ինչ, հարգելի՛ կանայք և աղջիկներ, եթե՝
հետաքրքրված եք մասնակցելու վերը նշված ծրագրին,
ցանկանում եք՝
- լինել մասնակից որոշումների կայացման գործընթացներում,
- լինել ակտիվ քաղաքացի և օգնել մյուսներին,
ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝
Տեղերը սահմանափակ են, ընտրվելու է 35 մասնակից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի Ապրիլի 30-ը։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝