Skip to content

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Եթե դուք 18-35 տարեկան եք, հետաքրքրված եք քաղաքական գործընթացներով և ցանկություն ունեք մասնակիցը դառնալ, ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Արարատ և Արմավիր մարզերի   երիտասարդների և կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Դպրոցը լավ հնարավորություն է կանանց և երիտասարդների համար՝ բարձրացնելու սեփական գիտելիքները, հանդիպել ինչպես պետական կառավարման համակարգի կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, հայտնի հասարակական գործիչների հետ, քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրեր, մասնակցելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին:

 Քաղաքական դպրոցի ունկնդիր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք և երիտասարդներ՝ հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքապետարանների, մարզպետարանների, պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների ուսանողներ և այլ:

Քաղաքական դպրոցի ծրագրում կընդգրկվեն Արարատ և Արմավիր  մարզերից 15-ական մասնակիցներ: Մասնակիցների ընտրությունը իրականացվելու է 2 փուլով՝ հայտերի ուսումնասիրություն, վերջնացանկի կազմում և հարցազրույցների իրականացման փուլ:

 Ուշադրություն՝ միայն վերջնացանկում ընգրկված հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093860374 հեռախոսահամարով։

 Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է սույն թվականի Մայիսի 15-ը։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը :

https://forms.gle/YVADP5ZpEhYqZHCS7