Սույն թվականի հունիսի 13-ին ԴԱՏԱ /Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար/ ծրագրի շրջանակներում Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց և տղամարդկանց հիմնահարցերը ՏԻՄ ռազմավարություններում» թեմայով։ Հանդիպումը վարում էր միջազգային փորձագետ Ալենկա Վերբոլեն։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի մարզպետարանների և համայնքապետարանների տարբեր համայնքներից ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խնդիրները ՏԻՄ ռազմավարություններում, նաև քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության հարցերի՝ համայնքի հնգամյա ռազմավարական պլաններում ներառելու անհրաժեշտությունը։ Որպես օրինակ՝ անդրադարձ կատարվեց Ջերմուկ քաղաքի հնգամյա ռազմավարական պլանին, քննարկվեցին այն բոլոր ոլորտներն ու բնագավառները, որտեղ անհրաժեշտ է կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի ներառումը։
Հանդիպումն անցավ շատ արդյունավետ և համագործակցային՝ հետագա հանդիպումների և քննարկումների սպասելիքներով։
«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։