«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է իրականացնել «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ նախաձեռնությունը , այս անգամ Արարատ և Արմավիր մարզերի երիտասարդների և կանանց համար։ Երկօրյա հանդիպումը տեղի ունեցավ Վաղարշապատ քաղաքում։ Դպրոցի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետի խորհրդական Մարիամ Պողոսյանը։
Քաղաքական դպրոցի ունկնդիրները հանդիպման առաջին օրը հնարավորություն ունեցան լսելու Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանին, ով հանդես եկավ Քաղաքական զարգացումը Հայաստանում․ մարտահրավերները և ազդեցությունը,Կանանց և երիտասարդների ներկայացվածության կարևորությունը Հայաստանի քաղաքական գործընթացներում թեմայով հետաքրքիր դասախոսությամբ , որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի շուրջ քննարկում կազմակերպել և ստանալ սպառիչ պատասխաններ:
Երկրորդ օրը ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց Բանավեճերի և հռետորական խոսքի մշակույթի կարևորությունը, հաղորդակցման մշակույթի և ճարատասանական հնարքների, ինչպես նաև քաղաքական բանավեճում ապակառուցողական հնարքներին ու չեզոքացման հմտությունները։
ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Քաղաքական դպրոցը քաղաքական առումով չեզոք նախաձեռնություն է և նպատակ ունի ակտիվ երիտասարդների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք հնարավորություն կստանան լսել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների, հասարակության հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց փորձով, անցած ճանապարհով և կտրամադրեն գիտելիքներ՝ ինչը կօգնի առավել տեղեկացված և գիտելիքով հարուստ գործունեություն իրականցնել սեփական համայնքներում և իհարկե՝ մեր երկրում ընդհանրապես: