Skip to content

«Քաղաքական Դպրոց»

Սույն թվականի հուլիսի 30-31-ին Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքական Դպրոց»- ի հերթական երկօրյա հանդիպումը։

Հանդիպմանը այս անգամ որպես խոսնակներ հրավիրված էին ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

Առաջին օրը մասնակիցները ծանոթացան Քաղաքական գաղափարախոսությունների և քաղաքական ձևավորման կարևորությանը, իսկ երկրորդ օրը Սոցիալ-տնետեսական հիմնահարցերը և զարգացման մարտահրավերները Հայաստանում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել խոսնակներին և ստանալ սպառիչ պատասխաններ։

Իսկ վերջում մասնակիցները իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրեցին հետագա հանդիպումների համար։