Skip to content

«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում»Սյունիքի մարզում:

Օգոստոսի 26-28-ը տեղի ունեցավ հերթական հանդիպումը Սյունիքի մարզի առաջնորդության ակումբի մասնակիցների հետ։

Շարունակում ենք համայնքներում կանանց դերի բարձրացմանն ուղված դասըթնացները, և այս անգամ մասնակիցներին ներկայացվեց ևս մեկ կարևոր գործիք՝ Op-ed. ինչ կառուցվածք այն ունի, որտեղ է օգտագործվում, կիրառությունն ու ազդեցությունը։

Խմբերում մասնակիցները մշակեցին տեքստային և վիդեո op-ed-ներ, ներկայացրեցին դրանք և ստացան դիտարկումներ դասըթացավարի կողմից։ Առաջիկայում մասնակիցների մշակած Op-ed-ները կխմբագրվեն և կհրապարակվեն ։

Երկրորդ օրը դասըթացավարները մանակիցներին ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և սոցիալական մեդիայի մարկեթինգի կարևորությունը, հարց ու պատասխանի միջոցով ստացան անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես առավել անվտանգ լինել սոցիալական հարթակներում։

Վեջին օրը մասնակիցները դասընթացավարի հետ քննարկեցին և վերջնականացրին դասըթնացների ընթացքում մշակված համայնքային ծրագրերը , ծանոթացան ժամանակի կառավարման մոդելներին և պլանավորեցին հետագա անելիքները։

Այս գործընթացով մասնակից կանայք, կարևորելով իրենց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում,մեծ ոգեվորությամբ վերադառնալու են իրենց համայնքներ՝ ստացած գիտելիքներն ու հմտոությունները կիառելու՝ ի նպաստ իրենց համայնքների զարգացմանը։