Skip to content

«Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում»

📢 Հերթական հանդիպման մասնակիցները «Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակում՝ կրկին Լոռու մարզի կանայք և աղջիկներն էին ❗️

🗣 «Միայն նրանք, ովքեր ռիսկի կդիմեն գնալու չափազանց հեռու, կարող են հասկանալ, թե որքան հեռու կարող է մարդ գնալ» Թոմաս Էլիոթին․ այս խոսքերով մասնակիցներին ողջունեց Լուսավոր Հայաստան կուսակցություն ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ Անի Սամսոնյանը։ Մասնակիցների հետ խոսեցին և քննարկեցին կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը որոշումների կայացման գործընթացներում, քաղաքականության երկու երեսը, թե ինչ գործոններ ու մարտահրավերներ պետք է հաշվի առնել քաղաքականության մտնելուց առաջ։ Հետաքրքիր երկխոսություն ծավալվեց մասնակիցների և բանախոսի միջև, հնարավորություն տալով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։

🔴Դասընթացի 2-րդ օրը մասնակիցները ծանոթացան ՇՊ գործընթացին, իրականացման ռազմավարությանը կարևորությանը, համագործակցության կառուցման անհրաժեշտությանն ու հստակ ընտրված մարտավարական քայլերին։

🔴Մասնակիցները խմբերում քննարկելով համայնքային խնդիրները, առանձնացրեցին առաջնահերթություններն ու ըստ կարևորության ընտրեցին առաջիկայում դրանք համատեղ լուծելու ուղիները։

Դերային վարժանքները հնարավորություն տվեցին ամրապնդելու ստացած գիտելիքները։