Հոկտեմբերի 22-23 տեղի ուենցավ «Քաղաքական Դպրոցի» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը ։ Որպես բանախոս, առաջին օրը Դպրոցը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանին, ով մասնակիցներին ներկայացրեց Կանանց և երիտասարդների ներկայացվածության կարևորությունը Հայաստանի քաղաքական գործընթացներում, խոսեցին և քննարկեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազգային արժեքների և ավանդույթների մասին։ Երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու «Հանրապետություն» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ, քննարկեցին Հայաստանում քաղաքական զարգացումները․ հեռանկարները, մարտահրավերները և ազդեցությունը հանրության վրա, քաղաքական կուսակցությունների դերի կարևորության, ինչպես նաև ստացան տեղեկատվություն Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ:
Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները ունեցան արդյունավետ քննարկում և ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։