Skip to content

«Քաղաքական Դպրոց»

Տեղի ունեցավ «Քաղաքական Դպրոցի» վերջին հանդիպումը՝ նախատեսված Արարատի և Արմավիրի մարզերի մասնակիցների համար։

📍Որպես խոսնակ առաջին օրը հանդես եկավ հասարակական-քաղաքական գործիչ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, ով բավականին հայտնի նախաձեռնությունների, հասարակական-քաղաքական գործընթացների հեղինակ է։ Վերջինս մանակիցներին ներկայացրեց Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները, զարգացումներն ու մարտահրավերները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր տալ, արտահայտել իրենց կարծիքները։

📍Երկրորդ օրը երկու մարզերի միջև ծավալվեց քաղաքական բանավեճ, որը վարում էր ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց խմբերում գործնական աշխատանք կատարել, բանավեճի վերաբերյալ կանոնները, ապա խմբերում ստացան գործնական աշխատանք՝ քաղաքական զարգացումը Հայաստանում ․ հեռանկարների, մարտահրավերների և ազդեցությունը արտաքին հարաբերությունների շուրջ։ Բանավեճի ընթացքում երկու մարզերից մեկական մասնակիցներ հանդես եկան որպես կողմ և դեմ կողմեր, արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները և հնչեցին փոխադարձ հարցեր։

Հանդիպման ավարտին քաղաքական դպրոցի մասնակիցները կազմակերպության նախագահ Լիանա Սահակյանի և Արման Աբովյանի կողմից ստացան մասնակցության վկայականներ և նվերներ։