Տեղի ուենցավ «ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ» վերջին հանդիպումը Սյունիքի մարզի կանանց և երիտասարդների համար։ Շուրջ մեկ տարի տևած ծրագրի շրաջանակներում իրականացվել է մի շարք դասընթացներ, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ և հմտություններ և սովորած գիտելիքների հիման վրա կարողացել են մի շարք համայնքային խնդիրներ վեր հանել և իրականացնել շահերի պաշտպանություն։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մեծ ոգևորությամբ ներակայացրեցին այս ամիսների ընթացքում կատարած իրենց աշխատանքները և կազմակերպության նախագահի կողմից ստացան մասնակցության վկայականներ: Մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները դասընթացի մասին , իսկ Հկ-ի թիմը խոսատացավ աջակցել և օգնել նրանց գտնել ճանապարհներ իրենց գաղափարները կյանքի կոչելու։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն մեր ծրագրի բոլոր մասնակիցներին։